Ներածություն
Սույն փաստաթուղթը սահմանում է Monik.am-ից օգտվելու և գնումներ կատարելու պայմանները։ Մեր կայք այցելելով կամ գնում կատարելով՝ Դուք համաձայնում եք այս պայմաններին։
Գրանցում
Monik.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր։ Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են։
Պատվերների իրականացում
- Պատվերները մշակվում են ամենօրյա ռեժիմով։
- Առաքումը իրականացվում է 1–3 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված հասցեից։
- Առաքման արժեքը ձևավորվում է պատվերի պահին։
Վճարում
- Վճարումը կարող է կատարվել կանխիկ առաքման պահին կամ առցանց վճարային համակարգի միջոցով։
- Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով։
Վերադարձ կամ փոխանակում
Ապրանքը կարող եք վերադարձնել կամ փոխանակել 14 օրվա ընթացքում, եթե այն չի կրել որակական կամ քանակական փոփոխություններ։ Անհրաժեշտ է ներկայացնել ՀԴՄ կտրոն կամ հաշիվ-ապրանքագիր։
- Եթե վերադարձը պայմանավորված է ապրանքի որակով, այն կարող է փոխարինվել մեկ այլ ապրանքով։
- Եթե սխալմամբ պատվիրել եք այլ ապրանք, կարող եք այն փոխանակել՝ վճարելով ապրանքների գների տարբերությունը (առկայության դեպքում), ինչպես նաև առաքման վճարը, որը միշտ վճարվում է հաճախորդի կողմից։
Ակտիվ հաշիվներ
- Յուրաքանչյուր օգտատեր պատասխանատու է իր հաշվի գաղտնիության և մուտքի տվյալների անվտանգության համար։
- Monik.am-ը պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են հաշվի տվյալների չարաշահման հետևանքով։
Իրավական դրույթներ
Monik.am-ը իրավունք ունի փոփոխել պայմանները առանց նախնական ծանուցման։ Բոլոր վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն։